ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Րաֆֆիին ուզում են ինչ-որ բան հասկացնել

    Րաֆֆիին ուզում են ինչ-որ բան հասկացնել

    26.04.2013| 17:53
    Հայաստանում, իհարկե, լուրջ չէ խոսելը անկախ սոցիոլոգիական հարցումների մասին՝ հաշվի առնելով, որ մենք ազատ հասարակություն չենք, և մեր ընտրողների մեծ մասը հազիվ թե կարողանա անկեղծ պատասխաններ տալ իրեն ուղղված հարցերին: Մյուս կողմից, սոցիոլոգիական ընկերությունները չեն կարող անկախ հարցումներ անցկացնել՝ հայտնի պատճառներով: Պարադոքսն այն է, սակայն, որ սոցհարցումները մեծ մասամբ իրականություն են դառնում՝ հաղթում է իշխող կուսակցությունը, մյուս քաղաքական ուժերն էլ հավաքում են որոշակի տոկոսներ: Եվ մեր սոցիոլոգները շատ չնչին տոկոսներով կարող են սխալվել իրենց նախընտրական սոցհարցումները ներկայացնելիս:
  • «Բարև, Երևանն» ընդդեմ «Նոր Հայաստանի»

    «Բարև, Երևանն» ընդդեմ «Նոր Հայաստանի»

    26.04.2013| 17:31
    Րաֆֆի Հովհաննիսյանի մասին սկսել են քիչ գրել: Նույնիսկ շատ ակտիվ կայքեր, որոնք որևէ լուր բաց չէին թողնում ու անդրադառնում էին Հովհաննիսյանի հետընտրական մարզային այցելություններին, այսօր գրեթե չեն լուսաբանում նրա գլխավորած «Բարև, Երևանի» քարոզարշավը:
  • «Զինվորների մեջ պետք է սերմանել ներողամտություն»

    «Զինվորների մեջ պետք է սերմանել ներողամտություն»

    26.04.2013| 17:27
    Կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարի պաշտոնակատարի, առաջարկում է փոփոխություններ մտցնել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, ինչի շուրջ օրերս ԱԺ լսումներ էին կազմակերպվել: Սակայն շատերը պնդում են, որ նման օրենքի անհրաժեշտություն ընդհանրապես չկա: irates.am –ի հետ ճեպազրույցում «Զինվոր» ՀԿ-ի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը, ով ավելի հայտնի է «Մարոզ» մականվամբ, նման օրենքի կարևորություն դեռևս չի տեսնում:
  • Ֆրանսիայի նախագահի դիրքերն ամուր չեն

    Ֆրանսիայի նախագահի դիրքերն ամուր չեն

    26.04.2013| 11:45
    Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Վալերի Բուայեն:
  • Տիգրան Բալայանն ասում է՝ հնարավոր է

    Տիգրան Բալայանն ասում է՝ հնարավոր է

    26.04.2013| 11:39
    ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները կհանդիպեն Կրակովում, մայիսին: Բալայանը հավելել է, որ հնարավոր է նախարարների հանդիպում:
  • Վարկանիշ ունեն, աշխարհը չունի

    Վարկանիշ ունեն, աշխարհը չունի

    26.04.2013| 01:20
    Երևանի ավագանու ընտրությունները մեծ քննություն են ՀՀԿ-ի համար ոչ միայն նախագահական ընտրություններում արձանագրած արդյունքների, այլև թիմային «ներպայքարի» առումով: «Միսկրծոցին» երիտգվարդիայի ու հին գվարդիայի միջև բուռն տեմպերով շարունակվում է: Որպեսզի այդ «մեծ ճակատամարտից» հաղթած դուրս գա, երիտթևը քափուքրտինք մտած «վազում ու վազվզում է»: Տարոն Մարգարյանի բոլոր հանդիպումներից հետո ՀՀԿ գլխավոր շտաբի պատասխանատուներն առանց զգուշացնելու հայտնվում են այն վարչական շրջանում-շտաբում, ուր մեկ-երկու օր առաջ եղել է Տարոնը, հասկանալու` հանդիպումից հետո ինչ է արվել, ինչպես են արձագանքել քաղաքացիների դիմում-պահանջ-առաջարկներին: Կոնկրե՛տ:
  • Սերժ Սարգսյանի լռությունը կարող է և օգտակար լինել

    Սերժ Սարգսյանի լռությունը կարող է և օգտակար լինել

    26.04.2013| 01:18
    Հայաստանի գիտնականները զարմացած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունից։ Օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում նրանք ՀՀ նախագահին հստակ հարցրին, թե ինչ է արվում գիտության թերֆինանսավորման և գիտնականների ցածր աշխատավարձերի հարցը լուծելու համար։ Նախագահը ոչինչ չասաց։ Ի՞նչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը, ինչպիսի՞ պատասխանի էին սպասում գիտնականները և անձամբ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
  • Րաֆֆի Հովհաննիսյանը կազմաքանդելու և արժեզրկելու գործում չի կարող մրցակցել Տեր-Պետրոսյանի հետ

    Րաֆֆի Հովհաննիսյանը կազմաքանդելու և արժեզրկելու գործում չի կարող մրցակցել Տեր-Պետրոսյանի հետ

    26.04.2013| 01:00
    Լևոն Տեր-Պետրոսյանի «երրորդ գալուստն» ապացուցում է, որ հայ քաղաքագիտական միտքն ու քաղաքական ավանդույթը կանգնած են լրջագույն խնդրի առջև: Առաջին նախագահը կարող էր պատմության մեջ մնալ որպես հիմնադիր նախագահ, որպես ռազմական հաղթանակ կռած գլխավոր-գերագույն հրամանատար, սակայն նախընտրեց վերադառնալ հրապարակային քաղաքականություն և վերածվեց շարքային իշխանատենչ, հեղափոխական գործչի: Եվ ո՞վ կարող է երաշխավորել, որ «ավազակապետությունը» կազմաքանդելու փոխարեն սեփական քաղաքական հենարանը կազմաքանդած Տեր-Պետրոսյանը չի կազմաքանդի նաև նորաստեղծ ՀԱԿԿ-ը:
  • ԲՀԿ-ն party է կազմակերպում

    ԲՀԿ-ն party է կազմակերպում

    26.04.2013| 00:12
    Կանգառում ավտոբուսի եմ սպասում, կողքս մի քսան-քսաներկու տարեկան աղջիկ է նստած: Հեռախոսով անընդհատ կապվում է իր ընկերներին և լսելի ձայնով տեղեկացնում, որ ապրիլի 27-ին՝ Կոնյակի գործարանում, ԲՀԿ-ն party է կազմակերպում, հետաքրքիր միջոցառում:
  • Բանից «բեխաբար» է

    Բանից «բեխաբար» է

    25.04.2013| 19:33
    Պարզվում է` Գագիկ Ծառուկյանն այնքան էլ տեղեկացված չէ, թե իր «բոստանում» ինչեր են կատարվում, ովքեր են «աճել»: Մեր աղբյուրի պնդմամբ, ոմանք, հատկապես ԱԺ խմբակցության ներսում, ինքնագործունեությամբ են զբաղվել, ինչի արդյունքում շատ հարցերից Ծառուկյանն անտեղյակ է: Ավելին, վերջին քառօրյայի ժամանակ, երբ Ծառուկյանը քառօրյայի աշխատանքներին, ինչպես միշտ, չէր մասնակցում, խորհրդարանում Սերժ Սարգսյանի երդման վայրի որոշման քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի «չեզոքանալը»... ներողություն, «չեզոք» քվեարկելը որոշվել է առանց նրան տեղյակ պահելու: